PanARMENIAN.Net -ը գրում է.
Այսօր առավոտյան Տավուշի մարզիՆերքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ուսից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սարո Շառյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Գյուղապետի խոսքով՝ այժմ երիտասարդը գտնվում է Բերդի hոսպիտալում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակն այժմ միջին ծանրության է:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/167416/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել