Մայաների քաղաքակրթությունը, որոնք հիմնականում բնակվում էին Կենտրոնական Ամերիկայի հյուսիսային շրջաններում, ամենափառահեղ նախակոլումբիական քաղաքակրթություններից մեկն էր: Մ.թ.ա. 250-900թթ. մայաների քաղաք-հանրապետությունների մեծ մասը հասել էր զարգացվածության գագաթնակետին:  

Դրա համար կարևոր ապացույց են ծառայում հին տաճարները, որոնք կառուցվել են մայաների գրեթե բոլոր քաղաքներում: Դեռևս անհայտ պատճառներով հետագա դարերի ընթացքում մայաների կենտրոնների մեծամասնությունն անկում ապրեց և վերածվեց ավերակների:  

 Самые красивые храмы древних майя

Լամանաի  

Գտնվելով Բելիզի հյուսիսային մասում` Լամանաին մայաների ամենամեծ քաղաքներից մեկն է եղել: Հնագետները դեռևս մինչև վերջ չեն ուսումնասիրել քաղաքից մնացած ավերակները: Նրանք կենտրոնացրել էին իրենց աշխատանքները 33 մետրանոց տաճարի վերականգման վրա, որը գտնվում է ավիրված քաղաքի շրջակայքում: Սա մայաների ամենագեղեցիկ տաճարներից մեկն է:  

 Самые красивые храмы древних майя

Կոբա 

Կոբան մայաների հինավուրց քաղաքներից է, որը գտնվում է Մեքսիկայի տարածքում: Այն բավականին մեծ քաղաք է եղել, որը տեղավորում էր մոտ 50 000 բնակիչ: Քաղաքի արձանների մեծամասնությունը կառուցվել է 500-900թթ.: Կոբայում կան մի քանի մեծ բրգաձև տաճարներ: Ամենաբարձր բուրգը Նոհոչ-Մուլն է, որի բարձրությունը 42 մետր է:

 Самые красивые храмы древних майя

Կարակոլ 

Կարակոլը խոշոր քաղաք է, որը գտնվում է Բելիզի տարածքում: Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 168 քառ.կմ: Իր զարգացման գագաթնակետին քաղաքը բնակեցված էր 150 000 մարդկանցով: Մինչ մեր օրերը պահպանվել է 43 մետրանոց Կաննա բուրգը:  

 Самые красивые храмы древних майя

Կոպան 

Արևելյան Հոնդուրասում գտնվող քաղաքը համեմատաբար փոքր էր, բայց բավականին հայտնի՝ շնորհիվ իր հրաշալի սեպագիր արձանագրությունների: Կոպանի քարե կառույցներից մի քանիսը թվագրվում են մինչև մ.թ.ա. 9-րդ դար: Քաղաքում պահպանվել է մայաների 30 մետր բարձրությամբ տաճարը:

 Самые красивые храмы древних майя

Տուլում 

Տուլումը գտնվում է Յուկատան (Մեքսիկա) թերակղզու արևելյան ափամերձ մասում: Այն որոշ ժամանակ եղել է Կոբա քաղաքի նավահանգիստը: Տուլումը կառուցվել է մ.թ. 1200թ.-ին, երբ մայաների քաղաքակրթությունն արդեն անկում էր ապրում:

 Самые красивые храмы древних майя

 Կալակմուլ  

Կալակմուլում պահպանվել են ավելի քան 6.500 հնավուրց կառույցներ, որոնց թվում է նաև բրգաձև տաճարը՝ մոտ 55 մետր բարձրությամբ:

 Самые красивые храмы древних майя

Պալենկե  

Պալենկեն մայաների հին քաղաքներից է, որը գտնվում է Չիապաս նահանգում` Մեքսիկա: Պալենկեի կառույցների մեծամասնությունը ստեղծվել է մ.թ.600-800թթ.:

 Самые красивые храмы древних майя

Ուշմալ 

Ուշմալը մայաների համեմատաբար ամենալավ պահպանված քաղաքն է: Այն գտնվում է Մեքսիկայում: Այս քաղաքում պահպանվել է 40 մետրանոց բրգաձև մի կառույց: Բուրգն ուսումնասիրելու ժամանակ հնագետները եկան այն եզրակացության, որ այն կառուցվել է 5 փուլերով՝ սկսած 6-րդ դարից մինչև 10-րդ դար:  

Самые красивые храмы древних майя 

Տիկալ 

Գտնվելով Գվատեմալայի տրոպիկական անտառներում` Տիկալը հավանաբար մայաների ամենատպավորիչն քաղաքն է եղել: Տիկալը մայաների ամենամեծ քաղաքն էր՝ 100000-ից մինչև 200000 բնակչությամբ: Տիկալում կա 6 հսկայական բուրգ-տաճար: Ամենամեծ  բուրգ-տաճարը մոտ 72 մետր բարձրություն ունի և կառուցվել է 720թ.-ին:   

 Самые красивые храмы древних майя

Չիչեն- Իցա  

El Castillo- սա մայաների ամենատպավորիչ տաճարերից մեկի մականունն է, որը հայտնաբերվել է Չիչեն-Իցա քաղաքում: Տաճարի կառուցվածքն ունի հատուկ աստղագիտական ​​նշանակություն: Բուրգի ամեն կողմն ունի 91 աստիճան, որոնք վերևի մասում աստիճանների հետ միասին կազմում են 365 աստիճան՝ հավասար տարվա օրերի քանակությանը:

 Самые красивые храмы древних майя

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել