Հերթական ահազանգը
ՀՀ առողջապահության նախարարությունը չի տրամադրում խոստացված դեղորայքը (Հերցեպտին) #քաղցկեղով հիվանդ մարդկանց:
Իսկ գիտե՞ք ինչու... որովհետև նախարարության ողջ աշխատակազմը լծվել է պետպատվերի հաշվարկների գործին, որպեսզի կարողանան մինչև ֆինանսական տարվա ավարտը (դեկտեմբերի 20) откат-ները ստանան:
Հերցեպտին դեղը մաքսային կետից բաց է թողնվել նոյեմբերի 26-ին(!) և արդեն 2 շաբաթ գտնվում է պահեստում ու կարող է տրամադրվել հիվանդներին, սակայն չի տրամադրվում: Առողջապահության նախարարության անպատասխանատու աշխատանքի արդյունքում քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժումը հետաձգվում է և կարող է նրանց համար ունենալ ողբերգական հետևանքներ:
Իհարկե, բոլորիս ուշքն ու միտքը կենտրոնացած է երկրում ընթացող քաղաքական գործընթացների վրա, բայց արդեն տպավորություն է ստեղծվում, որ մարկային կյանքը այլևս արժեք չունի մեր երկրում...
Հ.Գ. նախարարության աշխատակիցներին խորհուրդ եմ տալիս չփորձել հերքել, որովհետև գրառման փաստական ապացույցները ինձ մոտ են: Հերքելու փոխարեն դեղերը տրամադրեք քաղցկեղով հիվանդ մարդկանց: ВОЗ-ի տղան լքելու է պաշտոնը, բայց դուք էլ նրա հետ հավասար պատասխան եք տալու այս ամենի համար, ուստի կամ խնդիրը լուծեք կամ էլ հրաժարվեք ձեր պաշտոններից...