1in.am-ը գրում է.

Անգլիացի գիտաշխատողները պարզել են, որ մաքուր ջուրն ու հիգիենայի միջոցները նպաստում են մինչև 5 տարեկան երեխաների աճին: 

Աճի խնդիրները, ինչպես նաև դրա դանդաղումը վերաբերում են մոտ 165 մլն երեխայի ամբողջ աշխարհում, հայտնում է «Ռոսբալտը»: Դրա հետ միասին, լրջորեն բարձրանում է մահացության ռիսկը, մեծ տարիքում նվազեցնելով աշխատանքի արտադրողականությունը: 

Արևադարձային բժշկության ու հիգիենայի անգլիական դպրոցի գիտաշխատողները կարողացել են ուսումնասիրել 14 աշխատանքի տվյալները, որոնք վերաբերում են հիգիենայի դժվարություններին, ինչպես նաև ջրամատակարարմանը միջին ու ցածր աշխատավարձով պետություններում, գրում է Raut-ը:

Նրանք հետազոտել են Բանգլադեշից, Նիգերիայից, Պակիստանից, Եթովպիայից, Չիլիից, Նեպալից, Կամբոջայից, Քենիայից ու այլ վայրերից 9500 երեխայի ֆիզիկական աճի վրա անմիջականորեն ազդող պատճառները: Հետազոտության հեղինակները հայտարարում են, որ ջրի ու օճառի օգնությամբ աճը կազմում է 0,5 սմ: Դա տեղի է ունենում երեխայի վրա վաղ հասակում պարազիտների ու վիրուսների ազդեցության կրճատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել