Panorama.am-ը գրում է․

ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները Կառավարության շենքից շարժվեցին դեպի Տիգրան Մեծի պողոտա, և փակեցին Հանրապետության Հրապարակ-Տիգրան Մեծ ճանապարհը։

Նրանք, շարժվելով դեպի Տիգրան Մեծի պողոտա, վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։

Սակայն կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով  ճանապարհից հեռացնել քաղաքացիներին, ոմանց նաև բերման ենթարկեցին։

Միևնույն ժամանակ, քաղաքացիները, դիմելով ոստիկաններին, հորդորում էին՝ չտանել ակցիայի մասնակիցներին.

«Մի տարեք, թողեք։ Հող ենք կորցրել, հայրենիք ենք կորցրել։ Հետո զղջալու եք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել