Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15.06-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 14.30-ին Մյասնիկյան պողոտայում տղամարդուն մեքենայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 18.00-ին նա ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել