Hetq.am-ը գրում է․
Եթե չլիներ պատերազմը, Ադամն ու Արամը դեկտեմբերի 2-ին և 6-ին կնշեին իրենց 24 և 23-ամյակները, բայց եղբայրները կողք-կողքի «ննջում են» հայրենի Գոգավան գյուղի գերեզմանատանը:
Երիտասարդները բանակ զորակոչվելու համար Ռուսաստանից վերադարձել էին Հայաստան։
Չնայած կյանքի գերակշիռ մասը հայրենիքից դուրս էին ապրել, սակայն հեշտությամբ էին հարմարվել զինծառայությանը: Հայրը` Նվեր Այվազյանն ասում է, որ ծառայության դեռ առաջին օրերից որդիները հրամանատարների գովասանքին էին արժանացել:
Այվազյանները Ռուսաստան էին տեղափոխվել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Գոգավան գյուղում իրենց տունը հավասարվել էր գետնին: Մինչ այժմ նրանք բնակարան չեն ստացել: Հարցազրույցի համար գնացել էինք տղաների ավագ հորաքրոջ` Թեհմինե Աթոյանի տուն, որտեղ էլ ապրում են անմահացած զինվորների հայրն ու քույրը: Տղաների մայրը տարիներ առաջ է մահացել:
Նախ Հայաստան է եկել Ադամը ու զորակոչվել բանակ, նա պետք է զորացրվեր 2021թ. հունվարին: Հոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 7-ին, ասել է, որ թևի շրջանում վիրավորում է ստացել, լուրջ բան չկա: Հայրը որդու դիակը գտնելուց հետո է պարզել, որ վիրավորումը գլխի շրջանում է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ