-Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շեշտադրելով և դա խաղաքարտ համարելով` չէր կարելի հայտարարել. «Արցախը Հայաստան է և վերջ...»:
-Պատերազմի պատրաստվող տնտեսապես ավելի ուժեղ պետությանը չէր կարելի ասել. «Նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»:
-Փողոց դուրս եկած անհնազանդության պայքարի տրամաբանության մեջ չի կարելի ասել. «Գազազած ժողովուրդը կհոշոտի...»
-Քո տեսակի նկատմամբ ցեղասպան պլաններ իրագործած և քեզանից տասնյակ անգամներ ավելի ուժեղի երեսին չի կարելի բացահայտ ասել. «Քո դեմ դաշինք եմ կազմելու...»
-Երկիրը պատերազմի տարած և պարտության մատնածը չի կարող ասել. «Ինձ վեց ամիս տվեք...»
-Իրեն ինտելեկտուալ համարողը չի կարող ասել. «Բա, եթե Նիկոլը չլինի, ապա ով լինի...»:
Սրանք բացահայտ հակադրություններ պարունակող երևույթներ, իրողություններ և մտքեր են, որ ձախողման են պատրաստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել