Tert.am-ը գրում է.

Աշխարհում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշը դեկտեմբերի 6-ի դրությամբ հասել է 67 154 977-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի պարբերաբար թարմացվող տվյալները:

Վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ կորոնավարակակիրների թիվը հատել է 15 մլն-ը, Հնդկաստանը՝ վարակման ավելի քան 9,6 մլն դեպքով, Բրազիլիան` ավելի քան 6,5 մլն, Ռուսաստանը՝ ավելի քան 2,4 մլն, Ֆրանսիան՝ ավելի քան 2,2 մլն դեպքով:

Մեկ միլիոնից ավել վարակման դեպքեր են արձանագրվել նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Լեհաստանում և Իրանում:

Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 1,5 մլն մարդ, որոնց մեծամասնությունը՝ ԱՄՆ-ում (288 144), Բրազիլիայում (176 121), Հնդկաստանում (140 590), Մեքսիկայում (109 456):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել