մեր հայրենազրկումը արդարացնողների երեք խումբ կա՝
1. Անվերապահ աջակցողներ։ Սա նիկոլիզմի աղանդի հետևորդներն են։ Իրենք հրաժարվում են առերեսվել իրականության հետ, առաջնորդվում են կույր հավատով և հույզերով, փաստերի և կրիտիկական մտածողության փոխարեն։
2. Նիկոլը պիտի գնա, բայց...։ Բայցից հետո սկսվում է ներկա իշխանության անուղղակի սատարում՝ բայց հիմա չգնա, բայց հները չգան, բայց նորերը մեր սրտով չեն։ Իրականում իրենք էլ հասկանում են, որ բայց չկա, նույնիսկ եթե պոլի փեդ լինի Նիկոլի փոխարեն, ավելի քիչ վնաս կտա հիմա մեր պետականությանը։
3. Լուռ սատարողներ։ Իրենք տեսնում են ընդհանուր ալիքը և աշխատում են չհակառակվել, բայց իրենց սխալը ընդունել էլ հրապարակավ պատրաստ չեն և սպասում են հույսով, որ ալիքը կմարի ու նորից հանգիստ կսրտկեն լայվերը։
Այս երեք խմբերի վրա ուղղված կեղծ օրակարգեր են անընդհատ գեներացվելու։ Իսկ հասարակության առողջ շերտը ուժ ու ռեսուրս ծախսի դրանք չեզոքացնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anzhela.elibegova
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել