Ո՞ւր ես, եղբայր...
Ինչպե՞ս ես քեզ գտնեմ նորից։
Գուցե տեսնում ես երկնքից...
Գուցե լսում ես անտառից։...
Հուշիր, եղբայր...
Որտե՞ղ փնտրեմ քեզ աշխարհում,
Քո շունչը զգամ անշունչ քարում,
Քո զարկն առնեմ հորդ անձրեւում...
Իմ թանկ եղբայր...
Միս ու արյամբ քո վերքերի
Դու ձուլվեցիր Հայրենիքին,
Վերջին «մամջանն» առավ քամին...
Պատմիր, եղբայր,
Խոսիր ինձ հետ երկչոտ շողով,
Կարոտս առ ծագող լույսով,
Ննջիր գրկում իմ ապահով։
Գիտցիր, եղբայր...
Դու կլինես ամենուրեք,
Ամեն գիշեր, ամեն ցերեկ։
Թող ինձ ոչ ոք չասի՝ երբեք...
Ուր ես, եղբայր...
Ա.Ա. 05/12/2020
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10223489758330241
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել