Շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ռազմական բժիշկներն ավելի քան 40 տեղացի բնակչի են բուժօգնություն տրամադրել` խորհրդատվական ծառայություններ որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ նեղ մասնագետների կողմից, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Տեղի բնակիչների` ռազմական բժիշկներին դիմելու դեպքերը պայմանավորված են քրոնիկական տարատեսակ հիվանդությունների, սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգերի խնդիրների սրմամբ:

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում, որոնք օրեր առաջ Խաբարովսկից Երևան, ապա` Ստեփանակերտ էին փոխադրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել