ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետները պարզել են այն անհայտ օբյեկտի իսկությունը, որը գտնվում է Երկիր մոլորակի ուղեծրի վրա։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են տիեզերական գործակալության պաշտոնական կայքէջում։

Համաձայն տվյալների, որոնք ստացվել են Հավայան կղզիներում գտնվող ինֆրակարմիր աստղադիտակի միջոցով, օբյեկտն ամերիկյան «Ցենտավր» հրթիռի վերին աստճանի ուժեղացուցիչ է։ Հրթիռը թռիչքը կատարել է 1966թ. Լուսնի վրա վայրէջք կտարելու օպերացիայի շրջանակներում։

«Մենք փորձել ենք սպեկտրալ տվյալներ ստանալ «Ցենտավրի» հրթիռային այլ ուժեղացուցիչից, որը երկար ժամանակ գտնվել է շուրջերկրյա ուղեծրում, որպեսզի հետո պարզենք՝ համապատասխանո՞ւմ է այն արդյոք անհայտ օբյեկտի սպեկտրին»,- բացատրել է մոլորակագետ Վիշնու Ռեդին։

Խորհրդավոր օբյեկտը, որը ստացել է 2020 SO անվանումը, նկատել են սեպտեմբերին, երբ այն դուրս է եկել շուրջերկրյա ուղեծրի վրա և մոտեցել է Երկրին ավելի քան 50,4 հազար կմ հեռավորության վրա։ Օբյեկտը կմնա Երկրի գրավիտացիոն հսկողության ոլորտում, մինչև որ 2021 թ. մարտին դուրս կգա նոր ուղեծիր։ Այս կանխատեսումներն անում են մասնագետները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել