ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել մարիխուանայի օրինականացման նախագծին, սակայն այդ քայլի գործնական հետևանքներ դեռևս չեն ակնկալվում։
Պալատը 228 կողմ և 164 դեմ ձայներով ընդունել է օրինագիծ, որն ուղղված է օրինականացնելու մարիխուանան պետության մասշտաբով և համաներում կիրառել նրանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են այնպիսի հանցագործությունների կատարման համար, որոնք կապված են առանց բռնության գործադրման մարիխուանայի պահպանման կամ իրացման հետ։
Սենատը վերահսկող հանրապետականներն այս օրինագիծը չեն ողջունում, հետևաբար այն դժվար թե մոտ ապագայում կոնգրեսի երկու պալատներում հավանության արժանանա։
Տեղային մասշտաբով ներկայումս ԱՄՆ-ում ընթանում է մարիխուանայի ակտիվ օրինականացում։ Եթե դեռ 10 տարի առաջ մարիխունան ապօրինի էր բոլոր նահանգներում, ապա այսօր 38 նահանգ թույլատրում է մարիխուանայի՝ բժշկական նպատաներով օգտագործումը, իսկ 15-ն ամբողջությամբ օրինականացրել է այն։
2020 թ. ընտրություններին նման որոշում կայացեց ևս չորս նահանգ։ Դաշնային օրենքները, ինչպես նախկինում, շարունակում են արգելել մարիխուանան, սակայն «լեգալայզ» արած նահանգներում դե ֆակտո այդ օրենքները չեն կիրառվում։



