Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի վեցամսյա սոցիալական աջակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

Շահառու կարող են դառնալ Հայաստանի և Արցախի այն քաղաքացիները, որոնք սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին կհյուրընկալեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և առնվազն 3 ամիս այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին:

Արցախից հյուրընկալված յուրաքանչյուր քաղաքացու համար Հայաստանում կտրամադրվի 30,000 դրամ, Արցախում՝ 45,000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել