Եկեք խոստովանենք, որ այս 26 տարվա մեջ մենք հավուր պատշաճի չգնահատեցինք Արցախը, չուսումնասիրեցինք Արցախի պատմությունը, գոյամարտի ժամանակագրությունը, շատերն անգամ այդպես էլ չեղան Արցախում։ Շատերն անգամ քարտեզի վրա Արցախի տեղը չգիտեն։ Դա պետության բացն էր։ Ոչ պատմության դասագրքերում էր նորմալ ներկայացված այդ թեման, ոչ էլ բուհերում։ Պետական մակարդակով շատ քիչ բան էր արվում Արցախը գովազդելու, Արցախը առաջին հերթին հասարակության համար ճանաչելի դարձնելու համար։ Դրա համար էլ տարատեսակ տականքներ ոնց ուզում, շահարկում էին հայաստանցի-ղարաբաղցի թեման, ինչ հեքիաթ պատմում էին, հալած յուղի տեղ ընդունում էր հասարակությունը։
Դա Արցախը չճանաչելու, արցախցուն չճանաչելու արդյունք էր։ Մենք, արխային ընկած, հույսներս Աստծո վրա դրած ապրում էինք, մինչև չկորցրինք Արցախի 70%-ը։ Ու այդպես էլ հասարակության մի ստված զանգվածի համար դա մնաց ուղղակի տարածք։ Հասարակության մի զգալի հատված այդպես էլ չգիտակցեց՝ ինչ գնով ձեռք բերվածը, ինչ գնով պահվածը ինչպես հանձնեցին դավաճանները։
Ու նորից եմ կրկնում անտարբերների ու նիկոլամոլների համար՝ դուք Արցախի արժեքը չգիտեք, չեք էլ իմացել։ Եթե իմանայիք, եթե հասկանայիք՝ ինչ ենք կորցրել, հիմա չէիք նայի ո՛չ նախկին, ո՛չ ներկա։ Հիմա նիկոլին կփնտրեիք միայն մեկ նպատակով՝ ծվեն-ծվեն անելու համար։
Նկարում 5-րդ դարի Վանքասարի եկեղեցին է Մարտակերտի շրջանում։ Եկեղեցուց 200 մ հեռավորության վրա է գտնվում պատմական Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները: Նոյեմբերի 9-ին դավաճանի մեկ ստորագրությամբ ու առանց կրակոցի այն հանձնվեց գերության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել