Analitik.am-ը գրում է.

Ոստիկանությունն այս պահին փորձում է բերման է ենթարկել Արգիշտի փողոցի խաչմերուկը փակած քաղաքացիներին։

Նշենք, որ քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված իրավունք անհնազանդության ակցիա իրականացնելու։

Այս պահին փակված է նաև Մաշտոցի պողոտայի մի հատվածը։

Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, հեռացիր»։

Ոստիկանությունը հերթական անգամ պահանջում է դուրս գալ փողոցից՝ փորձելով բերման ենթարկել մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել