-Ես բարոյական եմ, ես բարոյական եմ: Ես երբեք, լսում եք, երբեք չեմ դավաճանել իմ ամուսնուն:
Բաց պատուհանից առավոտ շուտ լսում եմ դիմացի շենքից մի հարսի ձայն:
-Կան անբարոյականներ, որ քեզնից բարոյական են,-ճչում է սկեսուրը: Ու շարունակում:
-Ախչի, բարոյակա՞ն ես, որ ընտանիքիդ անդամին հիվանդ թողնում ես ու մորդ տանը քնում... Բարոյակա՞ն ես, որ երեխեքդ տաք սուպը չգիտեն ինչ ա, ճաշի հոտը չգիտեն ինչ ա... Որ ոչ մեկիցս խաբար չես ու պետքդ էլ չի... որ տունդ ք...ի մեջ կորած ա... Բաաարոյակա՞ն ես:
Կոկորդը պատռելով ճչում էր սկեսուրը:
Ո՞վ գիտի` որն ա բարո-անբարո-ի սահմանը:
Ասենք, պարտադիր ա կնոջը կամ ամուսնուն դավաճանե՞ս:
Եթե ընտանիքիդ ես դավաճանում...
Ծնողներիդ...
Երեխաներիդ...
Հայրենիքիդ...
Էնքան էսպիսի տղամարդ գիտեմ, որ ոչ մեկ չի ասում` սա անբարոյական ա:
Էս կինն էլ վստահ ա, որ ինքը բարոյական ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/505466246190980
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել