Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են անվտանգությանը վերաբերող հարցեր:

«Հարգելի բարեկամներ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքում իրավիճակը առանց խնդիրների չի եղել, ընդհանուր առմամբ եղել է անհանգիստ: Հաշվի առնելով սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ երկրի մասնակցությամբ, ինչպես նաև Բելառուսում հետընընտրական իրադարձությունները Բելառուսում: Պահանջվեցին Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանգնեցվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, վերջնական հրադադար հաստատվի և սկսվի կայունության գործընթացը»,-նշել է ՌԴ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել