Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից հետո Ադրբեջանում սկսել են հաշվել՝ քանի մարդկային կյանքերի գնով է Բաքուն վճարել այս պատերազմի համար և որքանով էին արդարացված նման զոհերը։

Ինչպես նշում է inosmi.ru-ն, ադրբեջանական Haqqin թերթն անդրադարձել է զոհերի թվին՝ նշելով, որ հարձակվող կողմի՝ Ադրբեջանի կորուստները կարող են մի քանի անգամ գերազանցել հայկական կողմի կորուստները:

Ինչպես գրում է թերթը, հայկական կողմը հաղորդում է 2300 զոհի մասին, սակայն հարձակվող կողմի զոհերի թիվը պետք է եռակի կամ քառակի մեծ լինի։ Այս պարագայում նշանակություն են ունեցել նաև դժվարանցանելի լեռնային ու անտառային տարածքն ու երեք տասնամյակի ընթացքում հայկական կողմի ստեղծած պաշտպանական գծերը, որոնք, ինչպես պարզվեց, բավական արդյունավետ էին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել