2020 թ. սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի նախորդ օրը, տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ։

Մասնավորապես՝ պետական դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը․

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Դավաճանն այդ ժամանակ «դուխով էր», սպառնում էր Ալիևին կոնֆիդենցիալ տեղեկության հրապարակմամբ, որը հուսահատորեն կապակայունացնի Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:

Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում, ճիշտ է, անվերապահ և ամբողջական կապիտուլյացիա և ՀԱՅԱՍՏԱՆԻ ներքաղաքական վիճակի հուսահատ ապակայունացում:

Հիշո՞ւմ եք՝ սեպտեմբերի 26-ին պետք է հեռարձակվեր պետական դավաճանի հարցազրույցը, որի ընթացքում նա պետք է աներ Ադրբեջանի ներքաղաքական վիճակն ապակայունացնող բացահայտումներ: Սակայն, ի զարմանս մեզ, այդ զրույցի հեռարձակումը հետաձգվեց, ցուցադրեցին միայն մի փոքր հատված:

Հաջորդ օրը՝ առավոտյան 07.15-ին, սկսվեց Արցախը կործանող պատերազմ, իսկ հարցազրույցն այդպես էլ չհեռարձակվեց:

Հիմա հարց՝ ինչո՞ւ պետական դավաճանը չհրապարակեց Ադրբեջանի ներքաղաքական վիճակն ապակայունացնող կոնֆիդենցիալ տեղեկությունը, ի՞նչ տեղեկության մասին է խոսքը և ի՞նչ կապ է ունեցել դավաճանի այս սպառնալիքը պատերազմի սանձազերծման հետ:

Դեռ շատ կեղտեր են դուրս գալու ջրի երես...

#դատվելու_են_դավաճանները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել