«Փաշինյանն ասաց` չեն կարողանում բանակցություններ վարել, մնում է` 3-րդ երկիրն օգնի»․ անհետ կորած զինվորի մայր:
Պարտված ղեկավարը պաշտոնավարելու իրավունք չունի, սա նույնիսկ Հին Հռոմում էր չգրված օրենք։
Մենք չենք կարող մեր ապագան կապել հայոց պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը կրած ղեկավարի հետ: Պարտված ղեկավարը պետք է հեռանա իր կամքով՝ հասկանալով մի շատ պարզ տրամաբանություն, որ իր ներկայությունը մշտապես ասոցացվելու է պարտության հետ։
Պատերազմում պարտված և հողեր վաճառած ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարումը, ավելին՝ հանդես գալ որպես բանակցող։
Մի մարդ, որը հրահրել է այս պատերազմ և չի կարողացել պատշաճ պաշտպանել հայ ժողովրդի անվտանգությունը, հավասար է ԶՐՈՅԻ: ԵՎ նա այլևս հեղինակություն չունի և´ միջազգային գործընկերների,
և´ դաշնակիցների մոտ, նա չի կարող ՀՀ-ն ներկայացնել բանակցություններում, ինչպես որ հարկն է:
Պարտված հողատու ղեկավարը պետք է հեռանա: