Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հարցին` ի՞նչ օրակարգով է մեկնում ԱԱԾ տնօրենը, կառույցից այլ տեղեկություններ չհայտնեցին։

Նշենք, որ այդ մասին ավելի վաղ գրել էր նաեւ Mediaport թելեգրամյան ալիքը. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին այսօր կանչել են Մոսկվա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել