Դժվար է պատկերացնել, որ Ազատ Գասպարյանը չկա: Որերորդ անգամ ինքնս ինձ ուտում եմ, որ իրականում ժամանակի ընկալումը չունեմ: Միշտ համոզված ես, որ կհասցնես... Որերոդ անգամ հանկարծ ու միանգամից հասկանում/ընկալում եմ, որ չես հասցնի... Այդ անհասկանաի մահ կոչվածը շատ հաճախ է անակնկալ գալիս մեր ետևից... Ափսոս, շատ ափսոս, որ այլևս գիտեմ՝ չհասցրի... Լուսավոր մարդուն կորցրինք: Մեր կյանքից պակասեց մեկը, որ որքան էլ աղմկոտ, զարմանալիորեն լուռ մնաց: Կարողացավ լռել: Շատախոս լռեց: Չդժգոհելով լռեց...Հիմա էլ՝ հավերժ լռեց: Իր ՛՛Ազատ՛՛ անունը պատվով կրեց և մեզ էլ մաս հանեց՝ իր ՛՛անազատությունը՛՛ ոչ մեկի վզին չփաթաթելով...ինչ ասել է ՛՛Ազատ Գասպարյանը ոչ ևս է՛՛?
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/224483631037254?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել