Նիկոլի շրջապատին, հատկապես՝ ԻՔ-ին, թվում է, թե իրենք այս վիճակից այնպիսի ելք ունեն, որ անվտանգ ու անվնաս կլինեն: Չեն էլ փորձում ընկալել, որ Նիկոլն այլևս իրենց նման երաշխիքներ չի կարող տալ պարզ պատճառով` հիմա նա ինքն է այդպիսի երաշխիքներ փնտրում: Ուստի մի օր զարթնելու են ու երրորդ աղբյուրից իմանան, որ իրենց Նիկոլը կա՛մ գնացել է, կա՛մ թռել առանց իրենց տեղեկացնելու:

Հերթական անգամ կրկնում եմ, որ նրանց լավագույն շահից է, որ դառնան անցումային կառավարության սպասարկու, մինչև նոր ընտրություններ: Եվ հետևաբար իրենց լավագույն շահից է, որ նպաստեն նման անցումային կառավարության ձևավորմանը, որը նաև նրանց անվտանգության երաշխիքներ է տալու: Սա իրենց լավագույն այլընտրանքն է: Ուզեք, թե չուզեք՝ այս սցենարը լինելու է, հարցը նրանում է, թե ով/ովքեր սա կանեն, և սրանից է կախված, թե իրենց համար սա ցավո՞տ, թե՞ անվնաս գործընթաց կլինի: Զարթնե՛ք:

Հ.Գ. ԻՔ բոլոր պատգամավորներին հեռացրել եմ այստեղից, հետևաբար հույս ունեմ, որ այստեղ հետևորդ ֆեյքեր կամ ֆեյքանմաններ կան, որ կարդում են սա և կփոխանցեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել