Նոյեմբերի 30-ին, ժամը 11:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արման Գ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Մարտին Մ․-ն (ծնված 1998 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխվել Սևանի ԲԿ․ Մարտին Մ․-ն մահացել է, իսկ Արման Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել