Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որ իրականությանը չի համապատասխանում ԶԼՄ-ներում և սոցցանցում տարածված տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:

«Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել