Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցն է վերսկսել ուսումնական գործընթացը, որը դադարեցվել էր ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործակալության հաղորդմամբ, սեպտեմբերի վերջին ԼՂՀ իշխանությունները որոշում էին կայացրել դադարեցնել ուսումնական գործընթացը տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պատճառով, որից հետո դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին:

«Այսօր ուսումնական գործընթացն է վերսկսում առաջին դպրոցը Ստեփանակերտում։ Հետագայում բացվելու են նաև մյուսները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել