Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ,
Աշխարհի բոլոր պետությունների քաղաքական և հոգևոր առաջնորդներ,

Խորը ցավով դիմում ենք ձեզ՝ պատերազմի հետևանքով Ադրբեջանում անմարդկային, դաժան ու բիրտ ստրկության մեջ հայտնված Հայաստանի ռազմագերիների փրկության համար։

Մինչ քրիստոնյա աշխարհը նշում է գոհաբանության օրն ու նախապատրաստվում Սուրբծննդյան տոներին, նույն ժամանակ մի քանի հարյուր հայ ռազմագերիներ Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների, ֆիզիկապես և բարոյապես նրանց նսեմացնում ու ստորացնում են (ասածիս վկայությունը հենց ադրբեջանական կողմի տարածած տասնյակ տեսագրություններն են)։

Ռազմագերիների ծնողներն ամեն օրն անցկացնում են Հայաստանի կառավարության, Հայաստանում օտարերկրյա դեսպանատների և միջազգային կառույցների դռների մոտ՝ հույս ունենալով, որ մի լուր կստանան իրենց զավակների ճակատագրից՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ ամեն ժամն ու րոպեն կարող է լինել վերջինը։

Աշխարհի մարդիկ Սուրբ ծննդյան և Ամանորի մեր աղոթքը թող լինի ռազմագերիների շուտափույթ փրկության համար։ Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը, դիմենք աշխարհի քաղաքական ու հոգևոր առաջնորդներին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ ժամ առաջ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար։ Հավատացեք, որ դա կլինի Սուրբ ծննդյան ամենաշնորհակալ ծառայությունը։

Քանի դեռ մեր որդիները գերության մեջ են, այս կոչն ամեն օր ֆիզիկապես և մտովի ուղարկելու եմ իմ բոլոր ընկերներին, բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, աշխարհի քաղաքական և հոգևոր առաջնորդներին։

Աղոթենք և բարձրաձայնենք...
Փրկենք ռազմագերիներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել