Ուրեմն ինչ կապված է այս նոր վճարովի ավտոկանգառների անկազմակերպ կազմակերպմանը
1. Նախ ասեմ, որ մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու է պետությունը «ամենայուղոտ» կտորները տալիս մասնավորին! Քաղաքի տարածքը բոլորինս է, և այն օգտագործելուց պետք է շահույթ ստանան բոլորը (քաղաքային բյուջե գումար լցվելու տեսքով), այլ ոչ թե «առյուծի» բաժինը` մասնավորը, իսկ «ոչխարի» բաժինը` քաղաքը!
2. Այդ անտեր տենդերը հայտարարելուց ինչո՞ւ պահանջ չի դրվում, որ շահող կազմակերպությունը իր միջոցներով պատրաստի ինֆորմացիոն տեսահոլովակներ, բրոշուրներ, պաստառներ և այլն, որտեղ բացատրվի, թե ինչպես է այս ամենը աշխատելու, և վեց ամիս շարունակ հեռուստաալիքներով, ինտերնետ տիրույթում և քաղաքում տարածվի այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որ այսպիսի բան կա, և ինչպես է այդ ամենը աշխատում! (Դրա վառ օրինակներից է «շահող ՀԴՄ կտրոնի» գովազդային արշավը, որը ի դեպ պետական փողերով էր արված:
Այնպիսի տպավորություն է, որ պետական փողերը ափսոս չեն, իսկ մասնավորինը շաաաաաաաատ ափսոս է): Այսքանից կարելի է հետևություն անել, որ այս ամենը կազմակերպողները ունեն միայն մի նպատակ` ԹԱԼԱՆԵԼ անտեղյակ ժողովրդին:
P.S. Էդ կանգառներից գանձվող գումարները հասկացանք, որ գնում են մեկի գրպանը! Բա եթե չվճարեցիր և տուգանվեցիր, այդ գումարը ու՞ր է գնում` պետակա՞ն, թե՞ սեփական գրպան: