Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը իր տված բոլոր խոստումները ձախողել է, Արցախի հարցով ստորագրությունն էլ միանձնյա և ճգնաժամի մեջ գտնվող կառավարման հետևանք էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը:

«Ինչքան էլ Փաշինյանը փորձի մեղադրել նախորդներին, բայց եղբա՛յր, դու եկել ես, ստանձնել ես պատասխանատվություն՝ փոխելու, բա փոխիր, եթե չես կարողանում փոխել, դու պիտի գնաս, երկու տարի է՝  դա եք ասում, հիմա այս ամենը բերեց, աղետի հանգեցրեց»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Փաշինյանը նշել էր՝ այս ամենի և այս ամենից հետո տեղի ունեցողի պատասխանատուն է, Ավետիսյանը արձագանքեց՝ ասում է, որ պատասխանատուն է, բայց այդ պատասխանատվությունը չի կրում:

«Պատասխանատվությունն այն է, երբ պետությունը տեր է լինում իր քաղաքացիներին: Ենթադրենք՝ դու մարդկանց հավաքել ես, զորահավաք ես արել, մարտադաշտ ես տարել, հիմա այդ մարդիկ գերության մեջ են, ինչի՞ հետ չեն գալիս: Փաստաթուղթ ես ստորագրել, փաստաթղթում գրված է՝ գերիների փոխանակման մասին, տարածքների հանձնման դիմաց գրված է ամսաթվեր, թե մինչև երբ պետք է լինի, բայց մյուսի դիմաց գրված չէ. արդյո՞ք մենք սպասում ենք հերթական խայտառակությանն ու ազգային ստորացմանը, որ օրինակ՝ Ալիևը Բաքվում հաղթական շքերթ կազմակերպի՝ հայ գերիների մասնակցությամբ,  մենք սա ենք ուզո՞ւմ»,- ընդծեց փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել