Նոյեմբերի 13-ից սկսած մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։ Այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը:

Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415 հեռախոսահամարով։

Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարության ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել