Ազգային համերաշխությունն ու ճգնաժամի հաղթահարումը կսկվի այն պահից, երբ ազգովի կազատվենք ֆեյսբուքյան գերությունից։ Սա մի ուրիշ աղետ է, կատարյալ պատուհաս․․․
Այսօրվանից նվազագույնի եմ հասցնելու ֆեյսբուքին հատկացվող իմ ժամանակը, գրառումներ եմ անելու խիստ անհրաժեշտության դեպքում և ՁԵՌՆՊԱՀ եմ մնալու որևէ գրառման տակ մեկնաբանություն թողնելուց․․․
Կոչ եմ անում ձեռնպահ մնալ անտեղի ու հրահրիչ բնույթ ունեցող գրառումներից ու մեկնաբանություններից։
Հիշեցնեմ, որ պատերազմը դեռ չի ավարտվել և ֆեյսբուքում տիրող իրավիճակին հետևում ու համապատասխան եզրակացություններ են անում համապատասխան տեղերում։

ՄԻ՛ ՎԻՐԱՎՈՐԵՔ
ՄԻ՛ ՀԱՅՀՈՅԵՔ
ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ
ՄԻ՛ ԹՇՆԱՄԱՑԵՔ

ԲԱ՛Վ Է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել