Armsport.am-ը գրում է․

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեր ցավն այնքան խորն է, որ անհնար է բացատրել… այսօր ամբողջ աշխարհում հարգանքի տուրք են մատուցում մեր ընկած հերոսներին:

44 օր շարունակ նրանք ցուցադրեցին անկարագրելի խիզախություն ՝ զոհաբերելով սեփական կյանքերը: Նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը, հայրենակիցներին և մեր հազարամյա պատմական հողերը:

Դուք միշտ կլինեք մեզ հետ:

Աղոթում ենք մեր վիրավոր եղբայրների համար: Երախտապարտ ենք հայոց զինվորներին: Շնորհակալություն:

Մեր ազգին մաղթում եմ հզորություն և միասնություն, քանի որ միայն այդպես կարող ենք հաղթահարել այս մեծ ցավը:

Պետք է մնանք կենտրոնացած, իրազեկված և օգտագործենք մեր ողջ ներուժը  ՝ ստեղծելով ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար:

Դա պետք է լինի խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց բոլոր երազանքները»,- գրել է Հենրիխը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել