Armsport.am-ը գրում է․

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արարատը» 2:1 հաշվով հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետխաղային ասուլիսի ընթացքում ամփոփել է իր թիմը խաղը. «Խաղը կարելի է բաժանել 2 մասին՝ մինչև կարմիր քարտը, և դրանից հետո: Մինչև 10 հոգով մնալը վատ տեսք չունեինք: Գոլ խփելուց հետո պարզ դրվագում սխալվեցինք, ինչի արդյունքում կորցրեցինք գնդակն ու Հրայր Մկոյանը կարմիր քարտ ստացավ: Կարելի է ասել, արդարացված էր Մկոյանի քայլը, քանի որ մեր դարպասին վտանգավոր գրոհ էր: Ընդմիջմանը վերադասավորումներ արեցինք, քանի որ առաջին խաղակեսում ավելի շատ պաշտպանվում էինք, իսկ երկրորդ կեսում խաղացինք երկու հարձակվողով: Մինչև վերջ սպասեցինք և կարողացանք հաղթել: Շնորհակալություն տղաներին մեծ ծավալի աշխատանքի համար».-ասել է Բիչախչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել