ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը կոչ է անում.

«Սիրելի հայրենակիցներ

Եթե ձեր բնակավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ կամ ենթարկվել են ավերածության, խնդրում ենք Արցախ վերադառնալուց առաջ կապի մեջ լինել տվյալ շրջանների պատասխանատուների հետ (տվյալները փնտրեք այդ մասին արված մեր նախորդ հայտարարությունների մեջ), իսկ Հայաստանում ժամանակավոր բնակվելու ընթացքում առաջացած կենցաղային ծանր խնդիրների դեպքում դիմել մեզ՝ Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1 հասցեով։

Համակարգված և միասնական կառուցենք տունդարձի ճանապարհը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել