Ամերիկյան հանրահայտ Getty թանգարանային կոմպլեքսը հայտարարություն է տարածել և դրանում ընդգծել է Արցախում մշակութային ժառանգության պահպանման խիստ կարևորությունը, ապա՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախի վրա։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մշակութային ժառանգության վրա դիտավորյալ հարձակումները հաճախ փոխաբերական հարձակումներ են նաև այն մարդկանց վրա, որոնք նույնանում են այդ ժառանգության հետ: Նման երևույթներ տեղի են ունեցել Սիրիայում, Բամիյանում, Բոսնիայում և Տիմբուկտուում: Եվ սա ճիշտ է նաև Հայաստանի համար, որտեղ ադրբեջանական ուժերը վերջերս հարձակում են գործել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու՝ Արցախի մշակութային խորհրդանիշի վրա:

Հնագուն մշակութային ժառանգությունը բոլորինս է և պետք է պաշտպանվի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել UNESCO-ի, Blue Shield-ի, the Global Centre for the Responsibility to Protect-ի և այն բոլոր միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, որոնք փորձում են պահպանել մշակութային ժառանգությունը:

Paul Getty Trust-ը, որն իր Getty Conservation Institute-ի միջոցով երկար ժամանակ ապահովում է մշակութային ժառանգությունների պահպանումը,բոլորի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ խնդրի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել