ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:

Նշենք, որ մինչեւ այսօր Վաղարշակ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր: Վարչապետի որոշմամբ նա ազատվել է այդ պաշտոնից:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1956 թ., 28 ապրիլի, Վրաստան, ք. Ախալքալաք

Կրթություն

1978 թ. – ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը

1991 թ.- Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Լենինգրադ)

1998թ.- Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա):

Աշխատանքային գործունեություն

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1991-1992 թթ. ՀՀ ներքին գործերի փոխնախարար, զուգահեռաբար՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

1992-1994 թթ – ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ

1994-1999 թ. ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար

2020թ.-ի օգոստոսի 19-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Այլ տվյալներ

1994 թ.- ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

1996 թ- գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:

Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:

Արցախյան պատերազմի մասնակից է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել