Այդ թուղթը ստորագրելուց հետո սահմանի զգալի հատված դարձել է անպաշտպան: Այսօր ինչ ասես՝ քննարկում են փողոցներում, փակ և բաց հանդիպումներում, ու կարծես թե, սահմանի բաց լինելը ոչ մեկին չի անհանգստացնում: Սոթքից մինչեւ Մեղրի: Ճանապարհներ ունենք սարքելու սահմանի ողջ երկայնքով, խրամատներ, ջրագծեր, պաշտպանական գծեր: Չեք էլ պատկերացնում, թե ինչքան շատ գործ ունենք ու ժամանակ չունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: