Armday.am-ը գրում է.
«Մենք ԶՈՒ բարեփոխումների և սպառազինության ռազմական տեխնիկայի արդիականացման պլան ունենք: Կա օպերատիվ օղակ և մարտավարական օղակ: Մարտավարական օղակը կռվողներն են, օպերատիվ օղակը որոշումներ կայացնողները: Այդ պլանի մեջ գրված է եղել, որ պետք է օպերատիվ օղակը կրճատել և ավելացնել մարտավարական օղակը, որտեղ մարդիկ անհրաժեշտ են կռվելու համար: Բայց կատարվել է հակառակը: ՊՆ-ն և գլխավոր շտաբի կառույցը համարյա կրկնապատկվել են: Դա եղել է 2018-ի մայիսից այս կողմ. հրամանը շատ վատ հրաման է, որի համարը եղել է 0038, հույժ գաղտնի, Մարտի 1-ի համարի պես, մի զրո ավելի: Կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, վերջացրած գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ողջ հրամանատարական կազմը իր հրետանիով, կապի միջոցներով, բացի զինվորներից, որովհետև մեր զինվորների քանակը քիչ է, չի բավարարում, որ ամեն տեղ զինվոր պահենք»,- ասել է Մովսես Հակոբյանը։