Panorama.am-ը գրում է․

Խորհրդարանում կրքերը թեժ են։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱԺ արտահերթ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ բանավեճ սկսվեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի և պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև։

Եվ քանի որ բանավեճը հանդարտեցնել չստացվեց, Գաբրիել Բալայանը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ խոսելով, բավականին լարված դուրս եկավ նիստերի դահլիճից։

«Կռիվ մի սարքի»,- ասում էր Անդրանիկ Քոչարյանը։

«Ուրեմն ես սարքեցի՞»,- եղավ Գաբրիել Բալայանի պատասխանը։

«Դու պիտի հանդարտվեիր»,- շեշտեց Անրդանիկ Քոչարյանը։

«Լավ, արի գնանք կամեռաներից էն կողմ...»,- հորդորեց Գաբրիել Բալայանը։

Սակայն լրագրողները, նախքան տարածից հեռանալը, ՊՆ փոխնախարարին խնդրեցին մեկնաբանել հնչեցված մեղադրանքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել