Արդեն տևական ժամանակ սկսել եմ նկատել, որ Երևանի փողոցներում որևէ տեղ լուսացույցի խափանման դեպքում տեղում չես գտնի որևէ ՃՈ աշխատակցի, որը փորձի կարգավորել խափանման պատճառով ստեղծված գերվթարային իրավիճակը: Նման պարագայում ՃՈ աշխատակիցները կարծես ուղղակի անհետանում են տվյալ վայրից:
Եվ սա այն դեպքւոմ, երբ գոնե ես նկատել և անցել եմ այնպիսի խափանված լուսացույցով կարևորագույն խաչմերուկներ, ինչպիսիք են, օրինակ, Բաղրամյան-Պռոշյան, Կորյուն-Աբովյան, Բաղրամյան-Մոսկովյան և այլ խաչմերուկները:
Տեսել եմ իրավիճակներ, երբ ժամերով խափանված են եղել Երվանդ Քոչար փողոցի կամ Կոմիտասի բանուկ խաչմերուկներ: Իրավիճակը նման դեպքում դառնում է ոչ միայն վթարային, այլ նաև խցանումներով լեցուն, ինչի կարգավորումը ուղղակիորեն համարվում է ՃՈ պարտականությունը` մինչև լուսացույցի կարգավորումը:
Ի՞նչ են ի վերջո մտածում այս իրավիճակի մասին ՃՈ աշխատակիցները, և ո՞վ պետք է պատասխանատվություն կրի լուսացույցի տևական խափանման պատճառով առաջած վթարների համար:
Վարորդներ, ինքնակազմակերպվելու ժամանակն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել