Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշված գյուղերի ավելի քան 2000 բնակիչ գաղթական է դառնում, զրկվում հողից, տնից, հայրենիքից։ Չէ, միայն իրենք չեն հայրենազրկվում՝ մենք բոլորս։

Գիտեք ինչու՞։ Որովհետեւ նշված բնակավայրերը, ինչպես նաեւ Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում։

Հիմա հասկանու՞մ եք, որ ադրբեջանցիները մատով ցույց են տալիս, ինչ են ուզում հետ, ու մենք էլ սուսուփուս ազատում ենք։

Հիմա հասկանու՞մ եք, թե այդ խայտառակ կապիտուլյացիայի իրականացումը ինչ դժոխքի է վերածվում մեզ համար։

Հիմա հասկանու՞մ եք, որ օր առաջ նոր բանակցող պետք է լինի, որ ադրբենջանցիների պահանջները լուռումունջ կյանքի չկոչվեն։

Հեռացի’ր, #հողատու ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել