Փաստորեն, 2,5 տարի, 4750 կյանք, 10500 կմ քառակուսի տարածք էր պետք, որպեսզի հեծանիվ քշող կառավարությունը փշալարերով պաշտպանվի ժողովրդից։ Սեփական ժողովրդից։ Այն նույն սեփական ժողովրդից, որից պաշտպանվելու համար 2,5 տարի առաջ մերժեցին կաթողիկոսին թիկնազոր տրամադրել։ Կաթողիկոսին թիկնազո՞ր է պետք սեփական ժողովրդից պաշտպանվելու համար․ հեգնանքով հարցնում էին պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը։ Հիմա ձեզ փշալարեր ու ոստիկանության չվերջացող ավտոբուսնե՞ր են պետք Բաղրամյան պողոտայում սեփական ժողովրդից պաշտպանվելու համար։ Ո՞վ է վերջին անգամ տեսել ԿԳՄՍ նախարարին մետրոյում, Տիգրան Ավինյանին բանկի հերթում շաուրմա ուտելուց տեսե՞լ եք վերջերս։ Երեսպաշտներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: