ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլ ծառայությունը, քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը բռնության էր ենթարկվել նոյեմբերի 10-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ հրապարակվեց վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել