News.am-ը գրում է․

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց նրանց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ հրավիրվել են հարցաքննության՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ վերջին օրերին Արթուր Վանեցյանը մի քանի անգամ հրավիրվել է իրավապահ մարմիններ, խուզարկություն է իրականցվել նրա ծնողների բնակարանում։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է կայանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել