1in.am-ը գրում է.
Ամերիկացի Բենջամին Ֆրայբերգը հինգշաբթի սերֆինգի տախտակով բազմակիլոմետրանոց ճամփորդություն է սկսել: Առաջիկա օրերին նա պետք է հաղթահարի 170 կմ: Հենց այդքան է հեռավորությունը Կուբայի և ԱՄՆ-ի ափերի միջև՝ հաղորդում են լատինաամերիկյան լրատվամիջոցները:
30-ամյա Ֆրեյբերգը ծրագրում է 40 ֆուտանոց տախտակով հասնել Կայո-Ուեսո կղզի, որը գտնվում է Ֆլորիդայի հարավում: Նրան կօգնի միայն թիակը: 15 տարի այդ սպորտով զբաղվող ամերիկացու համար սա առաջին այդպիսի ճանապարհորդությունը չէ: Անցյալ տարի նա ռեկորդ է սահմանել՝ անցնելով 238 մղոն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_203528.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել