«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Արհեստական շնչառական ապարատին է միացված»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին։

Հիշեցնենք, որ Արցախից վերադառնալուց հետո տեւական ժամանակ է՝ Մանվել Գրիգորյանը կորոնավիրուսային վարակով գտնվում է բժիշկների հսկողության տակ, ունի ուղեկցող ծանր հիվանդություններ։

Ի դեպ, կորոնավիրուսով վարակվել են նաեւ Սասուն Միքայելյանը, Ռիտա Սարգսյանը, որոնք հիվանդանոցում բուժում են ստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել