1in.am-ը գրում է.

Էվին Դուգասը հպարտանում է իր մազերով և ասում, որ իր օրինակով շատ կանայք հրաժարվել են մազերը քիմիական եղանակով հարթեցնելուց և սիրել են իրենց մազերն այնպիսին, ինչպիսին որ դրանք կան: 

Իր մազերի շնորհիվ Գինեսի ռեկորդների գրքում հայտնված Էվինն ունի ամենափարթամ աֆրո սանրվածքը, որի երկարությունը 18,3 սմ է, լայնությունը՝ 19,5 սմ, շրջագիծը՝ 1,31 մ:

Նա պատմել է, որ ժամանակին փորձել է հարթեցնել մազերը, սակայն այժմ ցանկանում է, որ դրանք փարթամ լինեն: 

Կինը համոզված է, որ իր ռեկորդային սանրվածքն ավելի է փարթամացել, սակայն դրա չափսերը չի մանրամասնել՝ սպասելով Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների պաշտոնական տվյալներին: 

Էվինը պատմել է, որ լվանալու ընթացքում իր մազերը գոտկատեղին են հասնում: Իսկ առաջին ժամադրության գնալիս կինը միշտ հավաքում է մազերը, նրա գլխավոր գաղտնիքի մասին երկրպագուներն ավելի ուշ են իմանում: 

Սակայն այսպիսի մազերը շատ անհարմարություններ են առաջացնում: Օրինակ, դրանք լավանալու համար երկու օր է անհրաժեշտ: Մազերը լվանալիս Էվինը մեկ շամպուն և հինգ կոնդիցիոներ է օգտագործվում: Այնուհետև նա հյուսում է դրանք և երկու օր այդպես չորացնում: Սակայն կինը չի նկատում այդ բոլոր անհարմարությունները՝ դրանք շատ փոքր համարելով այն դրականի հանդեպ, որն իր կյանք են բերում մազերը, գրում է Mail Online-ը:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել