Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այն հողօգտագործողները, ովքեր իրենց պատկանող հողատարածքները նախապատարաստել են 2020 թվականի աշնանացանի համար, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն անհատույց տրամադրում է համապատասխան քանակության աշնանացան ցորենի (250կգ 1 հա դիմաց), գարու (160 կգ 1 հա դիմաց) և տրտիկալե (220 կգ 1 հա դիմաց) սերմ, ինչպես նաև 1 հա դիմաց 20 լ դիզվառելիք կամ համարժեք գումար:

Հայտերն ընդունվում են շրջանային գյուղբաժիններում։ Աջակցությունն ստանալու համար հարկավոր է դիմել Գյուղատնտեսության նախարարություն կամ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ (097) 24 33 31, (097) 22 05 50 հեռախոսահամարներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել